
Բաքուն հայտարարում է՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրությունը փոփոխելն է
13/03/2025
Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ի՝ խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությանը:
՛՛Գոհունակությամբ նշում ենք, որ ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները, նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Վերահաստատում ենք Ադրբեջանի երկարաժամկետ և սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը՝ ուղղված ՛՛Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջների՛՛ (չակերտները-խմբ.) վերացմանը, անհրաժեշտ նախապայման է համաձայնեցված տեքստի ստորագրման համար՛՛,-ասվում է հայտարարության մեջ։