«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ջերմուկում երեկ Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է ականանետ և ԱԹՍ–ներ. ԳՇ պետի տեղակալ

29/09/2022

Այսօր օրվա ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, բացառությամբ կրակի ռեժիմի մի քանի խախտումների։ Սյունիք այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը։

«Վերջին խոշոր խախտումը եղել է երեկ առավոտյան` Ջերմուկի շրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ, որոնց հետևանքով զոհեր ենք ունեցել»,–ասաց Մարտիկյանը։

 

Նա հիշեցրեց, որ մինչ այդ էլ Ադրբեջանի ԶՈւ–ի ագրեսիվ գործողությունների հետևանքով ադրբեջանցիներին հաջողվել է մտնել այն դիրքեր, որտեղ մինչև վերջ կանգնած են եղել հայ զինվորները և սպանել նրանց։ Մարտիկյանը հայտնեց` ադրբեջանցիները սպանել են մեր վիրավորներին, սանհրահանգիչ և բուժաշխատող կանանց մարմինները խոշտանգել։

Մարտիկյանը նշեց նաև` Ադրբեջանը պնդում է, որ նախահարձակ են եղել, որպեսզի կանխեն հայկական ինչ-որ երևակայական գործողություններ։ «Որպես ԳՇ պետի տեղակալ` պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ ԶՈւ-ի կողմից ոչ մի նման միջոցառում պլանավորված չի եղել, քանի որ դա հակասում է մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին»։

 

Անդրադառնալով Թուրքիայի հայտարարություններին և բացահայտ աջակցությանը Ադրբեջանին` Մարտիկյանը նշեց, որ նման քայլերով Թուրքիան միտումնավոր լարվածություն է մտցնում տարածաշրջանում։