«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ես հայ եմ, թուրքն իմ թշնամին է» ֆլեշմոբի կազմակերպիչները նոր զոհեր, արյուն ու ավերածություններ են ուզում

11/04/2021

General News լրատվականը զրուցել է ՀԱԿ ակտիվիստ, ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սարգսյանի հետ։

-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սկսվել  է  ֆլեշմոբ  «Ես հայ  եմ,  թուրքն իմ  թշնամին  է»  հեշթեգով:  Ի՞նչ դիտարկումներ ունեք նման գաղափարի  շուրջի՞նչ կտա  և ի՞նչ  է տվել  մեզ  այս  տարիների ընթացքում նման հռետորաբանությունը:

-Եթե Հայաստանի իշխանությունները առաջնորդվեն այդպիտի գաղափարախոսությամբ, դրանով կնպաստեն, որ նոր պատերազմ սկսվի, որտեղ նորից հայ մարդկանց արյունն է թափվելու: Ֆլեշմոբի կազմակերպիչները (հատուկ շեշտում եմ, ոչ թե մասնակիցները, այլ կազմակերպիչները) ակնհայտորեն չեն բավարարվել մեր զոհերի քանակով: Նոր զոհեր են ուզում: Նոր արյուն են ուզում, նոր ավերածություններ են ուզում: Խաղում են ազնիվ մարդկանց զգացմունքների հետ, որպեսզի իրենց նպատակին հասնեն՝ թաքնվելով հայրենասիրական կարգախոսների տակ:

-Շատերը  նման  մոտեցումը պայմանավորում են  արցախյան պատերազմում  մեր  ունեցած կորուստներովասում`  ինչպե՞ս այդքանից հետո  հարաբերություններ հաստատենք  Թուրքիայի հետԲայց արդյոք շարունակական թշնամական հռետորաբանությունը բխելու է  մեր  կենսական շահերից և խոսքս չի  վերաբերում  նրան,  որ ժխտենք  պատմությունն  ու  ասենք թուրքը  մեր բարեկամն  է,  խնդիրը վերաբերում  է  դիվանագիտական  ու քաղաքական  հարաբերություններին:

-Բազմիցս փորձված սկզբունք է՝ աշխարհի բոլոր երկրներին ձեռնտու է հարաբերություններ հաստատել անմիջական հարևանների հետ: Այդ սկզբունքը վերաբերում է նաև Հայաստանին: Կընդունե՞նք այդ սկզբունքը՝ կշահենք, չե՞նք ընդունի, կենթարկվենք փորձանքների:

-Հիմա,  երբ խոսք  է գնում սահմանի հնարավոր բացման,  ապաշրջափակման մասին,  մեր  հասարակությունը դրան պատրա՞ստ է:

- Ես կարող եմ խոսել միայն իմ անունից: Ես, որպես քաղաքացի դրան պատրաստ եմ:

-Հնարավո՞ր  է  սահմանի բացումըհարաբերությունների հաստատումը դրա  կողմնակցների  ու  դեմ արտահայտվոների միջև բախումների պատճառ դառնաընդհուպ`  քաղաքացիականպատերազմի  սցենար:

-Կարծում եմ դուք հիմա ընկել եք երևակայության գիրկը:

-Դուք  մեր  տարածաշրջանում խաղաղության հաստատումն առհասարակ հնարավոր  համարու՞մ եքԱսում  են`  մենք չենք  պատերազմ հրահրողը,  մեզնից խաղաղության քարոզ մի պահանջեք,  իսկ  ի՞նչն  է կախված մեզանից:

-Ես տարածաշրջանում խաղաղությունը ոչ միայն հնարավոր եմ համարում, այլ նաև իրատեսական: Ես չգիտեմ, թե ով է ասում, թե մենք չենք պատերազմ հրահրողը: Բայց Հայաստանի լավագույն դիվանագետներից մեկը՝ Ժիրայր Լիպարիտյանը դեռևս պատերազմից առաջ գրած իր հոդվածում ոչ միայն հիմնավորել է, որ Հայաստանի իշխանությունը պատերազմ է հրահրում, այլ նաև զգուշացրել է դրա վտանգի մասին:

-ԱՄՆ  նախագահ  Ջո  Բայդենի  կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչումն ու հարաբերությունների  հաստատումն իրար  կհակադրվե՞նԱյսինքն`  ձգտել միջազգային  ճանաչմա՞ն ,  թե՞ շարժվել կենսական  շահերով:

-Ցեղասպանության միջազգային ճանաչումը կախված չէ Հայաստանի վարքից: Դա թուրք-ամերիկյան հարաբերություններին առչվող հարց է, որտեղ ծիծաղելի է խոսել Հայաստանի որևէ ազդեցության մասին։

Հ. Գ.  Նույն  թեմայի  շուրջ  Նարեկ  Սարգսյանը  նաև  ուշագրավ  գրառում  է  կատարել  ֆեյսբուքյան  իր  էջում։  Գրառումը  ներկայացնում  ենք  առանց  խմբագրումների

«Ես գրում եմ, որ Թուրքիան Հայաստանի հարևանն է, ինձ որոշ մարդիկ համարում են դավաճան: Բայց դա փաստ ա չէ՞: Ես փաստն եմ արձանագրում՝ իրենք փաստը արձանագրողին համարում են դավաճան: Ուրիշ փաստեր էլ ասեմ 1+1=2, դե էլի ինձ համարեք դավաճան: Ի՞նչ ասեմ: Գժանոց ա:

Բայց ամենախնդալուն էն մարդիկ են, որոնք արտագաղթել են Կանադա կամ Ամերիկա ու հետս կռվում են ասում են. «Թուրքիան մեր հարևանը չի»: Այ էդ հարցում ձեզ հետ համաձայն եմ: Թուրքիան իրոք ձեր հարևանը չի: Որտեղի՞ց ձեր հարևանը լինի, եթե դուք արտագաղթել եք Կանադա: Դուք կարող եք թուրքերին հայհոյել, թուրքական հրթիռները ձեր տներին չեն հասնելու: Թուրքիան մեր հարևանն ա ու մենք ուզենք-չուզենք ստիպված ենք թուրքերի հետ խոսել ու լեզու գտնել, որովհետև պատերազմի դեպքում մեր տներն են ավերվելու, մեր արյունն է թափվելու, իսկ դուք էլ Կանադայից կամ ԱՄՆ-ից մեզ հումանիտար օգնություն եք ուղարկելու: Չենք ուզում էդ հումանիտար օգնությունը: Ձեզ պահեք: Գոհ ենք, շնորհակալ ենք: Մենք խաղաղություն ու արժանապատիվ հաշտություն ենք ուզում, որպեսզի այնպիսի պետություն կառուցենք, որ դուք Կանադան թողեք ու հետ գաք Հայաստանում ապրեք ու մեզ հետ միասին հզորացնեք այս փոքրիկ, բայց հիանալի երկիրը»։

Հարցազրույցը վարեց՝ Մարիամ Գրիգորյան