«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանվի կասետային ռումբերի կիրառումից». Amnesty International-ը հաստատել է արգելված զինամթերքի կիրառումը Ստեփանակերտի բնակչության դեմ

05/10/2020

Amnesty International միջազգային կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ շեշտելով, որ ԼՂ հակամարտության գոտում հայտնված քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք է առաջնահերթ լինի: Այս հայտարարությամբ կազմակերպությունը հանդես է եկել քաղաքացիական բնակչության դեմ կասետային ռումբերի կիրառումից հետո:

«Քանի որ մարտերը շարունակում են սրվել, քաղաքացիները պետք է պաշտպանության տակ գտնվեն, կանխամտածված թիրախավորման չենթարկվեն կամ անմտորեն վտանգի մեջ հայտնվեն»,- ասել է կամակերպության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:

«Amnesty International-ի ճգնաժամերի արձագանքման փորձագետները ուսումնասիրել են ԼՂ-ի բնակավայրերում պատկերված տեսանյութը և հաստատել են իսրայելական արտադրության M095 DPICM կասետային ռումբերի կիրառումը, որոնք գործարկվել են ադրբեջանական ուժերի կողմից»,- ասվում է վերջինիս հայտարարության մեջ: