«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քննարկվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում Ադրբեջանի պատվիրակության մասնակցությունը. RBK

14/04/2021

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները քննարկում են ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը ապրիլի 29-30-ին Կազանում սպասվող ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստին: Այս մասին RBK-ին ասել են Ռուսաստանի և Հայաստանը երեք դիվանագիտական աղբյուրներ, և հաստատել է կազմակերպության աշխատակազմի աղբյուրը: Բաքուն կարող է իր ներկայացուցիչներին ուղարկել Կազան, եթե դրան համաձայնի Երևանը: Եվ որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանը և Բաքուն պետք է հաղթահարեն որոշ տարաձայնություններ, մասնավորապես, լուծեն հայ ռազմագերիների վերադարձի հարցը, ասել է հայկական կողմից RBK-ի աղբյուրը:

«Իսկապես, եղել է այդպիսի գաղափար,- ասել է աղբյուրը:- Մենք ոչ թե սկզբունքորեն դեմ ենք, այլ ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում ռազմագերիների հարցը»: Երևանը կազմել է իր մարդկանց ցանկը՝ մոտ 200 անուն, և արդեն դրանք փոխանցել Կարմիր Խաչին, ասել է հայկական կողմից մեկ այլ աղբյուր: Չլուծված խնդիրների շարքում պարբերականի զրուցակիցները նշել են նաև տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման տարբերակների քննարկումը: