«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարության խորհրդի նիստին

25/05/2023

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարության խորհրդի նիստին մասնակցելու համար։ Ինչպես հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ Պապիկյանն այսօր կմասնակցի կառավարության նիստին։

Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։