«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն Իսրայելին կտա՞ Իրանի դեմ դիմակայելու աշխարհում ամենամեծ ռումբը

01/08/2021

Վաշինգտոնի Միջին Արևելքի հետազոտությունների ինստիտուտի ավագ վերլուծաբան Դենիս Ռոսսը Bloomberg-ում հրապարակած իր հոդվածում Բայդենի վարչակազմին խորհուրդ է տվել ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:

«Բայդենի կառավարությունը պետք է հստակ հայտարարի, որ Իրանին թույլ չեն տա հասնել միջուկային զենքի շեմին», - գրել է նա հոդվածում:

«Տեսականորեն բանակցությունները կարող են խանգարել [Իրանին հասնել այս կարողությանը]: Դա անելու եղանակներից մեկն էլ այսպես կոչված համաձայնագրի դրույթների երկարաձգումը ևս տասից քսան տարի: «Ավելի լավ տարբերակն այն է, որ մշտական   խիստ սահմանափակումներ կիրառվեն Իրանի արտադրական հզորությունների և ցենտրիֆուգների քանակի և տեսակների վրա»:

Հոդվածի հեղինակը, ԱՄՆ-ի վետերան քաղաքական գործիչ է, ով ունի Բարաք Օբամայի վարչակազմի օրոք աշխատանքային մեծ փորձ: Նա հոդվածի շարունակության մեջ գրում է, որ «եթե Էբրահիմ Ռաիսիի վարչակազմը չբանակցի Թեհրանի միջուկային ծրագրի հետագա սահմանափակումների շուրջ, Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է հստակեցնել Իրանի համար միջուկային զենքի շեմին հասնելու քաղաքականություն վարելու հետևանքները»:

«Դա անելու համար Բայդենի կառավարությունը պետք է մտածի Իսրայելին GBU-57 հզորագույն ռումբերը հասցնելու հարցը, ինչը ոմանք խորհուրդ են տվել Կոնգրեսում»:

Ռոսսի խոսքով՝ 15 հազար կիլոգրամ քաշով ռումբը կարող է օգտագործվել Ֆորդոյի ուրանի հարստացման ստորգետնյա օբյեկտների և այլ միջուկային օբյեկտների ոչնչացման համար:

Հեղինակը հավելում է. «Իհարկե, Սպիտակ տունը պետք է համաձայնի իսրայելցիների հետ այս ռումբի գործարկման դրդապատճառների վերաբերյալ: Բայց Իսրայելին նման սարսափելի զենք հասցնելու պատրաստակամությունը, ինչպես նաև B-52 ռմբակոծիչը Իսրայելին վարկ տալով ռումբը գցելու համար, ուժեղ պատգամ կուղարկի Իրանին:

«Իրանցիները կարող են կասկածել, թե արդյոք ԱՄՆ-ն կիրականացնի իր սպառնալիքները կամ ոչ, սակայն Իսրայելի նկատմամբ նրամք չեն ունենա ամենափոքր կասկածը»:

Դենիս Ռոսսի կարծիքով, GBU-57-ը Իսրայելին հանձնելը կարող է լավագույն միջոցը լինել Իրանին համոզելու համար բանակցել «ավելի երկարաժամկետ, ավելի ուժեղ» համաձայնագրի շուրջ: «Միայն դրանից հետո [իրանական] ռեժիմը կարող է ընդունել, որ Միացյալ Նահանգները լրջորեն մտադիր են թույլ չտալ Իրանին հասնել միջուկային զենք ստեղծելու ունակության շեմին, քանի որ Իրանը պետք է ընդունի այն գիծը, որ եթե համաձայնություն ձեռք չբերվի, միջուկայուն կենտրոններն ամբողջությամբ կորցնելու են»:

#ՓԱԿԱԳԻԾ