«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևը նեղվել է. ԱՄՆ նոր վարչակազմը Հայաստանի հետ խոսել է, իրենց հետ՝ ոչ

14/04/2021

"Մենք մինչև հիմա ոչ մի մեսիջ չենք ստացել ԱՄՆ վարչակազմից ՝ հունվարից։ Այսօր արդեն ապրիլ է։ Զրո. Ոչ մի մեսիջ", - հայտարարել Է Իլհամ Ալիեւը ՝ ADA համալսարանում պատասխանելով հարցերին հետկոնֆլիկտային շրջանում ԱՄՆ-ի դերի մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ավելի վաղ զանգահարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
"Չգիտեմ ՝ ինչի մասին են խոսել, բայց դարձյալ հավասարակշռությունը խախտված է։ Ես չեմ ասում, որ մենք սպասում ենք նրա զանգին, բայց նա ներկայացնում է Մինսկի խմբի համանախագահ երկիրը։ Նա պետք է գոնե ցույց տա իր հավասարակշռված մոտեցումը", - ասել է Ալիևը։
Նրա խոսքով ՝ մինչ այժմ ԱՄՆ վարչակազմի միակ հաղորդագրությունը դարձել Է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորանքը Նովրուզի տոնի առթիվ:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան