«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս պահի դրությամբ մարտերը շարունակվում են․ ՊԲ գնդապետ

28/09/2020

Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը։

«Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է՝ ժամանակակից համազորային մարտին բնորոշ՝ տեղ-տեղ ժամ առ ժամ ավելանում և աճում է։ Նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի՝ այդ թվում մեծաքանակ զրահատանկային առաջխաղացման փորձերը՝ պատճառելով հակառակորդին զգալի թվով մարդկային և տեխնիկայի կորուստներ»,- հայտնեց գնդապետ Սարգսյանը։