«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գիտնականները ստուգել են, թե արդյոք կորոնավիրուսը փոփոխություններ է առաջացնում մարդու ԴՆԹ-ում

01/08/2021

Կենսաբանները լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզել են, որ ո՛չ կորոնավիրուս SARS-CoV-2-ը, ո՛չ էլ կիրառվող պատվաստանյութերում օգտագործվող դրա մասնիկները մարդու ԴՆԹ-ում փոփոխություններ չեն առաջացնում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports ամսագրում:

Հայտնի է, որ մի շարք վիրուսներ, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը և հեպատիտ B-ն, ունակ են միանալու մարդու ԴՆԹ-ին:

Որոշ գիտնականներ ենթադրություններ են հնչեցրել, որ կորոնավիրուսը ունի այդպիսի հատկություն: Այս ենթադրության համար հիմք են հանդիսացել  որոշ առողջացած  մարդկանց մոտ ՊՇՌ թեստի դրական արդյունքները։

Այս պնդումը ստուգելու համար ավստրալացի կենսաբանները ֆրանսիացի և բրիտանացի գործընկերների հետ լաբորատոր հետազոտություններ են անցկացրել և չեն գտել ոչ մի ապացույց, որ  SARS-CoV-2-ը մարդու ԴՆԹ-ում փոփոխություններ է առաջացնում:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ այս արդյունքները կարող են լուրջ կլինիկական  հետևանք ունենալ և խորհուրդ են տալիս բոլորին պատվաստվել: