«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանն արգելել է իր տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխումը դեպի Հայաստան և Ադրբեջան

03/10/2020

Վրաստանն արգելել է իր տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխումը դեպի Հայաստան և Ադրբեջան, ինչի մասին հայտնի է դարձել Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

ԱԱԽ քարտուղար Վախթանգ Գոմելաուրին նշել է, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին Վրաստանի կառավարությունը որոշել է արգելք սահմանել ռազմական նշանակության բեռների՝ դեպի Հայաստան և Ադրբեջան տեղափոխման համար անհրաժեշտ թույլտվության դրամադրման համար:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորպես դադարեցրել է իր տարածքով ցամաքային և օդային ուղիներով ռազմական նշանակության բեռների տեղափոխման թույլտվության տրամադրումը: Կողմերն այդ մասին արդեն տեղեկացվել են»,-ճեպազրույցի ժամանակ ասել է քարտուղարը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, նա որոշումը չի վերաբերում քաղացիական բեռնափոխադրումներին: