«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը Իրաքում սպառազինություն է տեղակայում, որը կարող է օգտագործվել այդ երկրում ԱՄՆ զինուժի դեմ. Պենտագոն

31/12/2020

Պենտագոնի հավաստմամբ՝ Իրանի իշխանություններն Իրաքում լրացուցիչ սպառազինություն են տեղակայել, այդ թվում՝ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են օգտագործվել այդ երկրում տեղակայված ԱՄՆ զինուժի դեմ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Ըստ ստացված տեղեկությունների՝ ամերիկյան հետախուզությունը ֆիքսել է Իրաքի գրոհայինների և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների միջև կապը:

«Ամենայն հավանականությամբ, Իրաքում ամերիկացի զինվորականների ու ԱՄՆ շահերի դեմ հարձակման լուրջ նախապատրաստման ու ծրագրման անհանգստացնող մի քանի վկայություններ կան»,- նշել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչներից մեկը: