ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞վ կավարտվի կաթողիկոս-վարչապետ հակամարտությունը
12/06/2025
Պետք է հստակ խնդիր դնել եկեղեցական միջավայրում ապահովելու արդար և ազնիվ հոգևորականների ներկայությունը: Այսօր մի շարք հոգևոր սպասավորներ հեռու են այն ուխտից, որը տվել են Աստծուն: Վարչապետի խոսքը, կարծում ենք, վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու բարձր խավի մի շարք ներկայացուցիներին, այլ ոչ թե եկեղեցուն: Պետական իշխանություն-եկեղեցի համակարտությունը Հայաստանում գալիս է դարերի խորքից:
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են վարչապետի և կաթողիկոսի հակամարտությունը։