Ըստ գերմանական հետախուզության ղեկավարի՝ ՌԴ-ն ցանկացած պահի կարող է հարձակվել Եվրոպայի վրա
14/10/2025
Մենք չենք կարող թույլ տալ թուլանալ և ենթադրել, որ հնարավոր ռուսական հարձակումը տեղի չի ունենա մինչև 2029 թվականը: Մենք արդեն այսօր կրակի տակ ենք: Այս մասին Բունդեսթագի խորհրդարանական վերահսկողության հանձնաժողովի հանրային լսումների ժամանակ հայտարարել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նոր ղեկավար Մարտին Յեգերը, տեղեկացնում է Bild-ը:
Նշվում է, որ պաշտոնյան հայտնել է, որ վերջին ամիսներին իրավիճակը սրվել է:
«Ռուսաստանի գործողությունները նպատակ ունեն խաթարելու ՆԱՏՕ-ն և բաժանել Եվրոպան: Այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանը, եթե անհրաժեշտ համարի, չի խուսափի ՆԱՏՕ-ի հետ ուղղակի ռազմական բախումից»,-ասել է նա: