«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսական նավատորմի 20 ռազմանավ է դուրս բերվել Բալթիկ ծով՝ մարտական պատրաստվածության առաջադրանքներ իրականացնելու

24/01/2022

ՌԴ Բալթիկ նավատորմի 20 նավ է դուրս բերվել ծով՝ մարտական պատրաստվածության առաջադրանքներ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով նավատորմի հայտարարությանը:

«Բալթյան նավատորմի 20 ռազմանավ, մոտորանավ և օժանդակող նավ դուրս է եկել մշտական տեղակայման դիրքերից և մտել Բալթիկ ծովի նշանակված շրջաններ՝ մարտական պատրաստվածության պլանային միջոցառումների շրջանակում առաջադրանքներ իրականացնելու նպատակով»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Նավերը, որոնք միավորված են մի քանի մարտավարական խմբերում առաջադրանքներ են իրականացնելու հականավային, հակաօդային և հակաականային պաշտպանության ոլորտում: Ուսումնավարժանքների ընթացքում կիրառվելու են մեծ և փոքր ռազմանավեր, փոքր հրթիռային հածանավեր և հրթիռային մոտորանավեր:

Հունվարի 20-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ռազմածովային ուժերի մի շարք զորավարժությունների անցկացման մասին, որոնց ներգրավվելու է ավելի քան 140 նավ և ավելի քան 10 000 զինվորական: