«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը ողջունում է Ռուսաստանի միջնորդությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ընդունման հարցում․ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար

10/11/2020

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին երեքշաբթի օրը թվիթերյան գրառմամբ հույս է հայտնել, որ ղարաբաղյան ճգնաժամի վերաբերյալ հրադադարի համար ձեռք բերված համաձայնությունը կյանքի կկոչվի:

Հաղորդում է իրանական «Իռնա» պետական լրատվական գործակալությունը։

Վաեզին նշել է, որ Իրանը ողջունում է Ռուսաստանի միջնորդությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ընդունման հարցում: «Իրանը շարունակում է ընդգծել երկու երկրների կողմից միջազգային սահմանների պահպանումը և քաղաքացիության իրավունքների պահպանումը», - շեշտել է նա:

Վաեզիի փոխանցմամբ՝ Իրանը կարծում է, որ եթե երկու կողմերը հավատարիմ մնան միջազգային իրավունքներին, ներառյալ՝ երկրների տարածքային ամբողջականությանը և քաղաքացիների իրավունքներին, ապա բանակցությունները և քաղաքական լուծումը կարող են վերացնել այս հին ճգնաժամը: