«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կազմակերպությունը կոչ է անում ԵՄ-ին և Ֆրանսիայի կառավարությանը աջակցություն ցուցաբերել Արցախին

20/09/2021

Ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը կոչ է անում ԵՄ-ին և Ֆրանսիայի կառավարությանը հստակ աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Սեփանյանը։

«Ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է աջակցություն ցուցաբերել արևելյան քրիստոնյաներին կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստերի հավաքագրման հիմքով արձանագրել է․

– Լեռնային Ղարաբաղի հայերը վտարվել են իրենց պատմական տարածքներից, հայկական բնակչությունը վտարվել է իր տներից, գյուղերից և եկեղեցիներից։

– Հայ ժողովուրդը իր արյան գնով ձեռք է բերել խաղաղ ու ազատ ապրելու իրավունք:

– Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի իրականացնելու իր ինքնորոշման գործընթացը միջազգային վերահսկողության ներքո, այնպես, ինչպես Կոսովոն։

– Կազմակերպությունը պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղին վերադարձվի իր ողջ պատմական տարածքը` ապահով սահմաններով։

– Կազմակերպությունը կոչ է անում ԵՄ-ին և Ֆրանսիայի կառավարությանը հստակ աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին»։