«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Համաշխարհային առաջատար արժույթի փոփոխությունը նշանակում է փոխել համաշխարհային առևտրի օրինաչափությունները

13/09/2022

Քիչ թեմաներ են առաջացրել այնքան քննարկումներ վերջին շաբաթների ընթացքում, որքան ԱՄՆ դոլարի փոփոխվող դերը համաշխարհային առևտրում և կապիտալի ռեժիմում: ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները ցույց տվեցին այն հսկայական աշխարհաքաղաքական ուժը, որը կարող է բերել համաշխարհային արժութային համակարգի վերահսկողությունը:
Այնուամենայնիվ, այս նույն պատժամիջոցները նաև ցույց են տալիս, թե ինչու են այլ երկրների կառավարությունները, որոնք մի օր կարող են ենթարկվել նման պատժամիջոցների, անում հնարավոր ամեն ինչ՝ հրաժարվելու և ստեղծելու այլընտրանքային գլոբալ դրամավարկային համակարգ՝ իրենց կողմից վերահսկվող: Սա է պատճառը, որ այսօր արդեն լայն քննարկումների թեման է դարձել այն, թե արդյոք Չինաստանի նման երկիրը կարող է  դոլարին վստահելի այլընտրանք ստեղծել:
Թեև շատ բանավեճեր են եղել այն մասին, թե արդյոք աշխարհը, կամ դրա մի մասը, ինչպիսիք են Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը և Վենեսուելան, կարո՞ղ են ապրել առանց դոլարի: Հարցն այն է, թե ինչ ազդեցություն կունենա ԱՄՆ դոլարին «քիչ կապված» աշխարհը առևտրի ծավալների վրա: Այս երկու խնդիրները չի կարելի տարանջատել։ Դոլարի հարցը համաշխարհային կապիտալի հոսքի բանավեճի մի մասն է, սակայն կապիտալի հոսքերը առևտրի  ընթացիկ հաշվի հոսքերի միայն մի կողմն են: Նախ, չափազանց դժվար կլինի, եթե ոչ անհնար, Չինաստանի և Ռուսաստանի նման երկրների համար  այս իրավիճակում <<կոտրել>> ԱՄՆ դոլարի գերակայությունը:
Երկրորդ, որպեսզի ԱՄՆ դոլարը դադարի լինել գերիշխող համաշխարհային արժույթ, այն հիմնականում կպահանջի ԱՄՆ քաղաքականություն մշակողների կողմից կոնկրետ գործողություններ՝ սահմանափակելու օտարերկրացիների՝ ԱՄՆ ֆինանսական շուկաները որպես վերջին միջոց օգտագործելու գլոբալ խնայողությունների անհավասարակշռությունը կլանելու հնարավորությունը: Թեև վերլուծաբանների մեծամասնությունը դեռևս կարծում է, որ Միացյալ Նահանգները երբեք կամովին չի ձեռնարկի անհրաժեշտ քայլերը՝ վերջ դնելու ԱՄՆ դոլարի գերակայությանը: Նախ պետք է հաշվարկել, թե ԱՄՆ տնտեսության համար այդ դերը կատարելը ինչ կարժենա։ Թեև դոլարի միջազգային օգտագործումը սահմանափակելու ցանկացած քայլին կդիմադրի առաջինը Ուոլ Սթրիթի մի մասը:
Այլ կերպ ասած ԱՄՆ դոլարը համաշխարհային տնտեսության շարժիչ ուժն է: Վերջինս բոլոր արտարժույթի գործարքների մոտ 90 տոկոսի մի կողմն է, որին օրական կտրվածքով մոտ 6 տրիլիոն դոլար էր բաժին ընկնում նախքան համավարակը՝ սկսած զբոսաշրջիկներից, ովքեր օգտագործում են իրենց վարկային քարտերը մինչև խոշոր միջազգային ներդրումներ կատարող ընկերությունները: 
Ստորև ներկայացնենք, թե ինչպես են այլ երկրների արժույթները նվազել դոլարի նկատմամբ :

Ինչպես տեսնում ենք գծապատկերից դոլարը չափազանց ուժեղ է. այն <<հրում>> է աշխարհը դեպի վար: Bank of America-ի վերլուծաբանները գնահատել են, որ այս տարի դոլարի փոխարժեքի աճի կեսից ավելին բացատրվում է  ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի համեմատաբար ագրեսիվ քաղաքականությամբ: Դոլարը, սակայն, այս տարի չի <<հաղթել>> բոլոր արժույթներին: Էներգիայի և պարենային ապրանքների գների աճը, որն արագացավ Ուկրաինա Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, իր դրական ազդեցությունն է ունենում այնպիսի երկրների արժույթների համար, ինչպիսիք են Անգոլան, որը նավթի խոշոր արտադրող է հանդիսանում, Ուրուգվայը որը սննդամթերքի խոշոր արտահանող է,  Բրազիլիան, որը վաճառում է մեծ քանակությամբ էներգիա և գյուղատնտեսական ապրանքներ:
Ռուսական ռուբլին, թերևս զարմանալիորեն, այս տարի եղել է դոլարի նկատմամբ ամենակայուն արժույթներից մեկը: Նավթի և գազի բարձր գները, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ներդրված կապիտալի հսկողությունը երկրի ներսում փողը պահելու համար նպաստել են պաշտոնական փոխարժեքի կուրսի կայունությանը: Ռուբլի-դոլարի այն փոքր փոխանակումները, որ կարող են կատարել սովորական ռուս քաղաքացիները, հավանաբար ավելի թույլ փոխարժեքով են:


Սակայն համաշխարհային տնտեսությունն առանց ԱՄՆ դոլարի, կամ անհավանական այլընտրանքի, որպես միջազգային հաղորդակցության արժույթ, նույնպես կլինի համաշխարհային տնտեսություն, որտեղ առևտրի և խնայողությունների մեծ և մշտական անհավասարակշռությունն անհնար է: 
Ամենաշատը կտուժեն այն երկրները, որտեղ դոլարային պարտքը կազմում է իրենց ՀՆԱ-ի մեծ մասը: Վարկատուներին դոլարով տոկոսներ վճարելը հատկապես դժվար է դարձել արագորեն արժեզրկվող արժույթ ունեցող երկրների համար, ինչպիսիք են Արգենտինան և Թուրքիան, քանի որ ցանկացած նոր ներգրավվող պարտքային պարտավորության տոկոսադրույքները նույնպես կբարձրանան: 

Հեղինակ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի տնտեսական վերլուծաբան, տ․գ․թ․, դոցենտ Թամարա Հարությունյան                                                                                                                                                                                                                                                                                                                             

Generalnews.am