«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան փակել է իր սահմանային անցակետերը՝ թույլ չտալով սիրիացի տուժածներին տանել բուժման

07/02/2023

Թուրքիան փակել է Սիրիայի հետ իր սահմանային անցակետերը, որոնք օգտագործվում են երկրաշարժից տուժածներին բուժման նպատակով Սիրիայից Թուրքիա տեղափոխելու համար։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան, հետաքննող լրագրող Հուսամ Համուդը։

«Այժմ, տեղի հիվանդանոցների սահմանափակ հնարավորությունների ֆոնին, իրավիճակը Սիրիայի հյուսիսում աղետալի է»,- գրել է նա Թվիթերում։