«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Այս մրցանակը նվիրում եմ բոլոր զոհված հերոսներին». Իվետա Մուկուչյան

30/11/2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանն արժանացել է DIAFA-ի (Distinctive International Arab Festivals Awards) հատկացրած մրցանակին: Այս մասին տեղեկացնում է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում:

«Շնորհակալություն DIAFA մրցանակաբաշխության թիմին մեր մասին այսքան լավ հոգ տանելու համար: Մենք՝ արտիստներս, կարոտել էինք բեմը, շնորհակալություն, որ մեզ հնարավորություն էիք ընձեռել ներկայանալու ձեր առաջ:
     Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին, ովքեր ընկել են: Նրանք քաջաբար կռվում էին Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:
     Ցանկանում եմ, որ աշխարհը տեղեկացված լինի այն փաստի մասին, որ Հայաստանում տեղի է ունեցել 2-րդ Ցեղասպանությունը: Մենք դեռ 100-ավոր գերիներ ունենք Ադրբեջանում:
     Այս մրցանակը նվիրում եմ բոլոր զոհված հերոսներին, և, ցավոք, նաև իմ ընկերներին, ովքեր նույնպես ընկան ռազմի դաշտում, որպեսզի մենք՝ հայերս շարունակենք ապրել: Հայաստանը կրկին ոտքի կկանգնի, քանի որ մենք երբեք չենք հանձնվում: Շնորհակալություն:
     Հավելեմ, որ DIAFA Distinctive International Arab Festivals Awards-ը ամենամյա հեղինակավոր միջոցառում է, որն անցկացվում է Դուբայում:
     Մրցանակը տրվում է անհատականություններին՝ հաշվի առնելով նրանց տարեկան ձեռքբերումները և ներդրումը հասարակության զարգացման գործում:
     Այս անհատներն ընտրվում են որակավորված հանձնաժողովի կողմից, և մրցանակները տրվում են տարբեր ոլորտներում իրենց մեծ ներդրումն ունեցած ներկայացուցիչներին, ինչպիսիք են` երաժշտություն, արվեստ, մշակույթ, բիզնես, մարդասիրական ծառայություններ և այլն»,- գրել է նա:
 

Տեսանյութը այստեղ