«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Եթե բանակն ամուր կանգնած է, ոստիկանությունը չի կարող թպրտալ․ Վազգեն Մանուկյան

26/02/2021

«Փաշինյանը կորցնում է հենարաններ՝ եկեղեցի, բանակ, նախագահը իր հետ չէ, և հույս ունեմ՝ հերթը կհասնի ոստիկանությանը և ԱԱԾ-ին: Ցանկացած երկրում, երբ իշխանություն է փոխվում, երբեք չի լինում, որ 100%-ը կողմ է լինում իշխանափոխությանը: Հայաստանում 80 %-ն առնվազն դեմ է իշխանությանը, և մի զգալի մասը նաև պահանջում է նրա հրաժարականը։

Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Ազգային ժողովի դիմաց, իր ելույթի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։