Ուրբաթ, Սեպտեմբերի 24, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻՊ-ը Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ գյուղերի մոտից հեռացնելու հարցով դիմել է վարչապետի ԺՊ-ին

17/06/2021

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղղված գրավոր նամակով եմ բարձրացրել Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին  ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ  հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Նամակում նշել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարությանը կդրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:
Մասնավորապես, արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.
1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված,
2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված,
3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված,
4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,
5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրգության 2-րդ հոդված և այլն:
Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի»,- գրել է նա: