«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ն պետք է երկխոսություն սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ. Ալիև

05/12/2024

Արևմտյան Ադրբեջանի համայնքը բազմիցս երկխոսության կոչ է արել Հայաստանի կառավարությանը, սակայն մյուս կողմը մերժել է: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևն ասել է, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքները վերականգնելու համար։

«Բացի այդ, Հայաստանը պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցելությունը՝ վերահսկելու մեր ժողովրդին պատկանող պատմամշակութային ժառանգության ոչնչացման ու աղավաղման հետ կապված իրավիճակը, և պետք է համագործակցի այս ոլորտում», - ընդգծել է Ալիևը։
https://auroranews.am/