«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը Եվրոպայից առաջարկներ է պահանջել Հորմուզի նեղուցի վերաբերյալ

10/04/2026

ԱՄՆ-ն եվրոպական դաշնակիցներից պահանջել է մի քանի օրվա ընթացքում ներկայացնել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման ծրագրեր։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցչին:

«ԱՄՆ-ը ցանկանում է եվրոպացի դաշնակիցներից ստանալ կոնկրետ պարտավորություններ Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման հարցում՝ պահանջելով երկրներից մի քանի օրվա ընթացքում ներկայացնել այդ ջրային ուղով նավագնացության ապահովման կոնկրետ ծրագրեր»,- մեջբերում է գործակալությունը պաշտոնյայի խոսքերը: Ինչպես նշում է Bloomberg-ը, պահանջը հնչեցվել է Սպիտակ տանը, ինչպես նաև Պենտագոնում և Պետքարտուղարությունում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հանդիպման ժամանակ:

https://www.bloomberg.com/news/articles/2026-04-09/us-asks-allies-to-pitch-plans-within-days-to-secure-hormuz?srnd=homepage-americas&embedded-checkout=true