Երկուշաբթի, Նոյեմբերի 30, 2020 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Գլխավոր  Արցախի հարցի որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումն է, մեզ համար ընդունելի չի եղել և չի կարող լինել. Էդուարդ Շարմազանով

Նկար

Արցախի հարցի որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումն է, մեզ համար ընդունելի չի եղել և չի կարող լինել. Էդուարդ Շարմազանով

20/10/2020 100

Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր իր ֆեյսբուքյան էջում ներկայացրեց ԼՂ հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը՝ նշելով կարևոր երեք կետեր:

Նա նշեց, որ Հանրապետական կուսակցության կարծիքը Արցախի հարցում հայտնի է, բազմիցս բարձրաձայնվել է և փոփոխության չի ենթարկվել:

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք այս դիրքորոշումը ունեցել ենք, թե իշխանություն եղած ժամանակ, թե իշխանափոխությունից հետո և թե այսօր:

Երկրորդ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական և պարտադիր իրացումն այլընտրանք չունի, այսինքն՝ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր կարգավիճակը:

Եվ երրորդ՝ Հանրապետականը վերահաստատում է, որ Արցախի հարցի որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումն է, մեզ համար ընդունելի չի եղել և չի կարող լինել»,- ընդգծեց նա: