«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Պատերազմից հետո խնդիրներն ակնհայտ են. ԱԻՆ-ն ուղղում է ջանքերը քաղպաշտպանության վրա

04/12/2020

Թիկունքից բացի՝ նաև ռազմաճակատում: Պատերազմի օրերին արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմը ստանձնել է նաև հումանիտար օգնության կազմակերպումը:

Արմեն Փամբուխչյան (ՀՀ ԱԻՆ նախարարի տեղակալ) - Փրկարար և հրշեջներից կազմված կամավորական խումբ է ձևավորվել: 227 հոգի մեկնել է առաջնագիծ, եղել են Մարտունի, Հադրութ հատվածում: Մինչ այժմ այդ հողերը հայկական ուժերի վերահսկողության տակ են:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն ունեցել՝ ասում է նախարարի տեղակալը: Ունեցել են դաշտային հոսպիտալ: Աշխատակիցների մի մասը մարտադաշտից զոհված զինծառայողների դիակներ է դուրս բերել: Պատերազմական օրերն ի ցույց դրեցին նաև բացթողումները: Քաղպաշտպանության խնդիր կա: Եթե Արցախում մարդիկ իմացել են օդային տագնապի դեպքում իրենց անելիքը, Հայաստանում այդ մասով պատրաստված չեն:

Արմեն Փամբուխչյան - Հիմա մենք մեր ամբողջ ուժերն ուղղել ենք քաղպաշտպանությանը վերաբերող հարցերին, ազդարարման մեխանիզմների ստեղծմանը, շչակների համալրմանը, ինչպես նաև ապաստարանները տեսքի բերելու հարցում:

Փոխնախարարը կարևոր է համարում նաև շենքերի նկուղները որպես ապաստարան օգտագործելու հարցը: Դրանք կամ լցված են եղել աղբով, կամ իրավական կարգավիճակն է անհայտ:

Արմեն Փամբուխչյան - Նկուղները հիմնականում կամ մասնավորեցվել են, կամ ծառայել են որպես կենցաղային պահեստ բնակչի համար: Այդ խնդիրները նույնպես լուծելի են:

Նախևառաջ քաղաքացուն պետք է կցագրեն. քաղաքացին պետք է իմանա որտեղ պատսպարվի: Բացի դա, համայնքները պետք է մաքրեն նկուղներն ու հստակեցնեն դրանց իրավական կարգավիճակը:

Հեղինակ`Վահե Կոստանդյան, 1Lurer.am