Ուրբաթ, Հունիսի 18, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չինաստանում չղջիկների մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր տեսակներ

11/06/2021

Չինացի գիտնականները չղջիկների մոտ հայտնաբերել են  կորոնավիրուսի նախկինում անհայտ մի քանի տեսակներ: Դրանցից մեկը կարող է գենետիկորեն նման լինել SARS-CoV-2-ին, գրում է CNN- ը:

Փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսային վարակի նոր տեսակները, որոնք հայտնաբերվել են Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգի չղջիկների մոտ, կարող են տարածվել մարդկանց մեջ:

Շանդունի համալսարանի գիտնականները 2019 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբեր ամիսները հավաքել են անտառային ոչ խոշոր չղջիկներից նմուշներ և հայտնաբերել, որ տարբեր չղջիկների մոտ կան 24 նոր կորոնավիրուսային գենոմներ, և դրանցից չորսը նման են SARS-CoV-2-ին:

Այսպիսով, փորձագետները եզրակացրել են, որ վարակը շարունակում է տարածվել կենդանիների այս տեսակների մոտ: