«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ քննարկել է հայերի վրա հարձակումները

31/01/2023

Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրխան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ քննարկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատրիարքարանի և հայերի վրա հարձակումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պատրիարքարանի մամլո դիվանի պատասխանատու Ագան սարկավագ Գոգչյանը։

«Հուվարի 30-ին, Երուսաղեմի հայոց պատրիարքարան այցելեց Հին Քաղաքի ոստիկանության Քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպա Ալա Հարբը, որին ընկերակցում էր Շուբաշ Զահեռը, և հանդիպում ունեցավ Երուսաղեմի հայ պատրիարք Ամենայն Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ վերջին օրերին պատահած դեպքերին և դրանց կանխարգելման համար ոստիկանության ձեռնարկած քայլերին»,- նշել է նա։