«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տոյվո Կլաարին ադրբեջանական կողմից ևս տեսանյութեր են ուղարկվել

03/10/2022

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր միկրոբլոգում հայտնել է, որ ադրբեջանական կողմից ևս մի քանի տեսանյութեր է ստացել․

«Այսօր ինձ մի քանի տեսագրություններ են ուղարկել, որոնցում, ըստ երեւույթին, ցուցադրվում են ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները։ Դրանք նույնպես պետք է հետաքննվեն, եւ եթե իրական է, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Հակամարտությունը խոր վերքեր Է թողել երկու կողմերի վրա, եւ դրանք բուժելու համար անհրաժեշտ է հետևողականություն»,- գրել է նա: