«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը հեղինակազրկում է խաղաղության օրակարգը, բայց մեր կարևորագույն առաքելությունը որևէ պարագայում չշեղվելն է այդ օրակարգից

25/03/2022

Խաղաղության օրակարգը, որի սպասարկմանը միտված է ՀՀ իշխանության գործունեությունը, որևէ կերպ չի կիսվում ադրբեջանական կողմից՝ չնայած որ, հրապարակային խոսույթում Ադրբեջանը միջազգային հանրության առաջ ներկայանում է որպես խաղաղության հաստատման ջատագով, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Այդուամենայնիվ, ըստ Աղաջանյանի, Հայաստանը կողմ է խաղաղությանը։

«Խաղաղության օրակարգը այն օրակարգն է, որը, մեր խորին համոզմամբ, բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից, ինչը հաստատվել է վերջին ընտրությունների արդյունքում մեր քաղաքացիների մեծամասնության կողմից։

Մեր կարևորագույն առաքելությունն այս պահին որևէ պարագայում չշեղվելն է այդ օրակարգից, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, գնահատում ենք որպես սադրանք ու գործողություններ՝ միտված ամեն կերպ հեղինակազրկելու, արժեզրկելու խաղաղության օրակարգը», - ասաց ՔՊ-ական պատգամավորը։