«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Հադրութի շրջանային բուժմիավորումում բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք

12/06/2020

Այն վերանորոգվել, կահավորվել և համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը մասնավորապես ասել է. «Բաժանմունքի ստեղծման նպատակն է Հադրութի շրջանի բնակչությանը որակյալ անհետաձգելի բուժօգնության տրամադրումը։ Այժմ ծանր հիվանդների վիճակը կարող է կարգավորվել բաժանմունքում՝ մինչև հիվանդանոց տեղափոխելը: ԿԽՄԿ-ն բաժանմունքին նվիրաբերել է շնչառական վերակենդանացման հավաքածու, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատոր, թթվածնի խտացուցիչ սարք, սրտային մոնիտորներ և այլ սարքավորումներ: Իսկ հետագայում՝ իրավիճակի կայունացումից հետո, նախատեսում է անձնակազմի համար կազմակերպել ԿԽՄԿ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված «Անհետաձգելի բժշկական օգնության հիմունքներ» թեմայով դասընթաց: Համավարակի ընթացիկ փուլում, ըստ անհրաժեշտության, բաժանմունքը կարող է անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրել նաև «COVID-19»-ով հիվանդներին: Արձագանքելով «COVID-19»-ի բռնկմանը՝ ԿԽՄԿ-ն իր առաջնահերթություններից մեկն է դարձրել առողջապահական հաստատություններին օգնության տրամադրումը, քանի որ վերջիններս գտնվում են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում: Մի շարք բուժհաստատություններ, այդ թվում՝ հիվանդանոցներ, որտեղ բուժվում են «COVID-19»-ով վարակված հիվանդներ, արդեն իսկ ԿԽՄԿ-ից ստացել են անձնական պաշտպանական հանդերձանք և սարքավորումներ, ախտահանիչ նյութեր, հիգիենայի պարագաներ, լվացքի մեքենաներ ու չորացնող սարքեր: Համավարակի դեմ պայքարում ԿԽՄԿ-ն մտադիր է շարունակել իր աջակցությունը բժշկական կառույցներին»:

Նյութը` Artsakhpress