«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հին Սիբիրյան ժանտախտ

11/09/2022

Հին Սիբիրի բնակիչներն ապրում էին ժանտախտի բացիլի հետ։
Ստոկհոլմի համալսարանի, Իրկուտսկի պետական ​​համալսարանի, Տրանս-Բայկալի պետական ​​համալսարանի և Շվեդիայի, Թուրքիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի այլ հետազոտական ​​կենտրոնների աշխատակիցները Արևելյան Սիբիրի հնագույն բնակիչների մնացորդներում հայտնաբերել են ժանտախտի բացիլի ԴՆԹ: Հետազոտողները վերլուծել են քառասուն մարդկանց ԴՆԹ-ն, ովքեր այստեղ ապրել են 16900-ից 550 տարի առաջ: Նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել է ժանտախտի բացիլ, որոնց ոսկորները թվագրվել են 4400 և 3800 տարի առաջվա։
Անցյալ տարի Cell-ը հոդված հրապարակեց ժանտախտի բացիլի մասին, որը նույնպես հայտնաբերվել է 4500-ամյա սիբիրյան մնացորդներում, նոր արդյունքները հրապարակված են Science Advances-ում: Դեռևս դժվար է ասել, թե ժանտախտից որքան են տուժել այն ժամանակվա սիբիրյան ժողովուրդները։ Երևի ժանտախտի այդ շտամներն այնքան էլ վտանգավոր չէին։ Այնուամենայնիվ, աշխատության հեղինակները նշում են, որ տեղի բնակիչների գենետիկական բազմազանությունը կտրուկ ընկել է մոտ 4700-4400 տարի առաջ ընկած ժամանակահատվածում։ Գենետիկական բազմազանության նվազումը սովորաբար պայմանավորված է բնակչության նվազմամբ, իսկ բնակչության նվազումը կարող է պայմանավորված լինել վտանգավոր վարակով:

Թարգմանությունը՝ Միսաք Տիգրանյան                                                                                                               

Generalnews.am