«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խնդիրները բոցաշունչ ելույթներով չեն կարող լուծվել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

24/09/2020

Խորհրդարանական լսումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ ֆինանսական համակարգից օգտվելը բոցաշունչ ելույթների արդյունք չի կարող լինել:

«Խնդիրները բոցաշունչ ելույթների արդյունք չեն կարող լինել և այդ խնդիրները բոցաշունչ ելույթներով չեն կարող լուծվել, նույնիսկ եթե դրանք համեմված են քաղաքական էլեմենտներով: Մեծամասնության ելույթները լսելուց հասկանում եմ, որ անելիք ունեն և՛ Կենտրոնական բանկը՝ ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու մասով, և մենք՝ Ազգային ժողովի պատգամավորներս, և, ինչու չէ, նաև բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրապես անհանգստացած են քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու և նման ծայրահեղ վիճակներից իրենց դուրս բերելու համար»,- ասաց Վարդանյանը: 

Ըստ նրա՝ հարցադրումներ են արվում, թե վարկերն իրենց ինչի համար են պետք, և հնչում են, նրա խոսքով, միայն միակողմանի կարծիքներ, որ կարծես  վարկերը միայն անհրաժեշտ են կենսական ինչ-որ ծայրահեղ խնդիրներ լուծելու համար: «Ո՛չ, պատահում են դեպքեր, երբ մարդիկ իրենց կյանքի որակը բարձրացնելու համար են վերցնում  վարկեր, իրենց տնտեսական  գործունեությունն ընդլայնելու համար են վերցնում, և այստեղ շատ կարևոր է, որ քաղաքացիները և մենք բոլորս իմանանք մեր եկամուտները և ծախսերը ճիշտ հաշվարկել, որպեսզի նման ծայրահեղ իրավիճակներում այլևս չհայտնվենք»,- ասաց պատգամավորը:

Վարդանյանն անդրադառնալով համավարակի ժամանակ վարկային արձակուրդին, նշեց, որ 2019-ի դեկտեմբերի վերջին 111 միլիարդ  երկարաձգված վարկերի պորտֆելը կրկնապատկվել է հուլիսին: Շեշտեց՝ ինչ է դա, եթե ոչ վարկային արձակուրդի արդյունք: