«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավելի լավ է սիրտը վիրահատել կեսօրից հետո

29/09/2022

Հյուսիսային Ֆրանսիայի Լիլ համալսարանի գիտնականները համեմատել են սրտի փականի վիրահատության ենթարկված մարդկանց ինքնազգացողությունը և եզրակացրել, որ նման վիրահատություններն ավելի լավ է անել ոչ թե առավոտյան, այլ կեսօրից հետո. առավոտյան վիրահատվածների մոտ վիրահատությունից հետո 500 օրվա ընթացքում սրտի հետ կապված խնդիրները կրկնակի ավելի են եղել: The Lancet-ի հոդվածներից մեկում ասվում է, որ կեսօրից հետո վիրահատվածների սրտերը այնքան էլ չեն տուժում վիրահատությունից, իսկ հետո ավելի լավ են աշխատում։ Դրա պատճառը, ակնհայտորեն, ցիրկադային ռիթմերի մեջ է, և իսկապես, սրտի մկանների գենետիկական ակտիվության վերլուծությունը ցույց է տվել, որ սրտի բջիջներում որոշ գեներ ավելի ակտիվ են գործում օրվա երկրորդ կեսին: Այնուամենայնիվ, վիրահատությունները միշտ չէ, որ կարող են հետաձգվել ճիշտ ժամանակի համար, և այստեղ, ըստ աշխատանքի հեղինակների, մեզ կօգնեն այնպիսի դեղամիջոցներ, որոնք կգործեն սրտի ամենօրյա գեների վրա՝ ստիպելով նրանց գոնե առավոտյան աշխատել այնպես, կարծես արդեն կեսօր է:

Թարգմանությունը՝ Միսաք Տիգրանյան                                                                                                               

Generalnews.am