«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվայում հրաժեշտ են տալիս Արմեն Ջիգարխանյանին (ֆոտո)

17/11/2020

Մոսկովյան դրամատիկական թատրոնում հրաժեշտ են տալիս ԽՍՀԿ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Այն տեղի է ունենում բաց ձեւաչափով, որպեսզի արտիստի արվեստի երկրպագուները կարողանան վերջին հրաժեշտը տալ նրան։

Ջիգարխանյանին կհուղարկավորեն Վագանկովսկու գերեզմանատանը՝ դստեր կողքին, նշում է «Իզվեստիա»-ն։

Արմեն Ջիգարխանյանը 86 տարեկան հասակում մահացել է նոյեմբերի 14-ին։ Վերջին տարիներին նրա առողջական վիճակը վատացել էր։