«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանը Իսրայելի գործողությունները Երուսաղեմում անվանել է ահաբեկչություն

11/05/2021

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ: Այս մասին հայտնում են Թուրքիայի առաջնորդի գրասենյակից:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Իսրայելի կողմից Ալ-Ակսու մզկիթի և պաղեստինցիների վրա հարձակումները: Նախագահ Էրդողանը բանակցությունների ընթացքում հիշատակել է Իսրայելի հարձակումները Երուսաղեմում և կտրուկ դատապարտել է այդ չարաճճի հարձակումները, որոնք վնասում են ոչ միայն մահմեդականներիn, այլև ողջ մարդկությանը: 
Ըստ Էրդողանի, Անկարան «ամեն ինչ անելու է ամբողջ աշխարհը և առավելապես իսլամական աշխարհը մոբիլիզացնելու համար»: «Թուրքիան միշտ կաջակցի պաղեստինցի եղբայրներին ու քույրերին և կպաշտպանի Երուսաղեմի մեծությունը», - հավելեց նախագահը:
Էրդողանի եւ Աբբասի բանակցություններին մասնակցել է նաեւ Պաղեստինյան Համաս շարժման միացյալ քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան:
Ըստ պաղեստինցի բժիշկների, առնվազն 278 պաղեստինցի վիրավորվել է երկուշաբթի առավոտյան Երուսաղեմի Հին քաղաքում իսրայելական ոստիկանության հետ բախումների արդյունքում: Անցած շաբաթվա վերջից շարունակվում են բախումները Արևելյան Երուսաղեմում իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև, և մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր պաղեստինցիներ տարբեր աստիճանի ծանրության աստիճանի վնասվածքներ են ստացել:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան