«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ներքին խոսքս. Աննա Հակոբյան

30/06/2020

<p style="text-align: justify;">Գիտե՞ք՝ ներքին խոսքս ես ձևավորում եմ հանպատրաստից, սակայն արտաբերում եմ շրջապատիս համար երկար մտածելուց հետո։ Շատ դեպքերում ինքս ինձ հետ երկխոսություն եմ կազմում, նախատում ինձ, ուղղում սխալներս, ասես՝ ուսուցիչ լինեմ, ով ուղղում է աշակերտի սխալները։ Մի տարբերություն կա՝ ուսուսիչն ուղղելուց հետո բացատրում է սխալները, իսկ կյանքում պետք է ընկնենք, որ բարձրանանք։ Միշտ կողմնակից եմ այն մտքին, որ փորձը փորձանք չի բերում, և փորձությունը փորձ է։ Ամեն Աստծո ցերեկ և գիշեր աղոթքիցս հետո սկսում եմ ինձ հետ խոսել։ Քննարկում եմ իմ այդ օրվա արած-չարածները, կռվում եմ ինձ հետ, հա՛, կռվում եմ։ Երբ ցանկանում եմ ինչ-որ մեկին նախատել, ուղղել և հասկանում եմ, որ նրան դուր չի գա, ես կռվում եմ ներքին խոսքիս հետ։ Լինում է պահ, որ ուզում եմ ինձ խաբել, որ այն տխուր ու վատ միտքս հերքեմ իմ մեջ, բայց, կարծես, սիրտս՝ որպես մի ուրիշ ներքին խոսք, մի ուրիշ Աննա, ճիշտն է հուշում։ Միշտ փորձել եմ նոր գաղափարներ մտցնել իմ մտքի մեջ, զարգացնել միտքս։ Միջոցառումներ են եղել, որոնց ժամանակ հանպատրաստից ելույթ եմ ունեցել, իսկ երեկոյան ներքին խոսքս ինձ ասել է, որ ուրիշ ձևով ավելի գեղեցիկ կլիներ։ Փորձում եմ մտածել ներքին աշխարհումս, բայց միշտ բարձր են մտածում, երբ միայն ես եմ շնչում կողքիս կամ թեյի գոլորշին է վերև բարձրանում՝ օդում նկարելով զանազան պատկերներ. ռոմանտիկի համար՝ սրտիկ, հոգևորի համար՝ խաչ, իսկ մնացածի համար ուղղակի խանգարող մի &laquo;ծուխ&raquo;։ Այո՛, ներքին խոսքս իմ վարպետն է, որի շնորհիվ զերծ եմ մնում շատ անդուր բառերից և անհարմար գործողություններից։ Շնորհակալ եմ, որ ուսուցիչս հենց ես եմ, չէ՛, հենց ներքին խոսքս է։</p> <p style="text-align: justify;">&nbsp;</p>