Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 566 նոր դեպք.մահացել է 18 քաղաքացի

В Армении подтверждено 566 новых случаев заболевания COVID-19, погибло 18 граждан.

566 new cases of COVID-19 have been confirmed in Armenia, 18 citizens have died.

566 nouveaux cas de COVID-19 ont été confirmés en Arménie, 18 citoyens sont décédés.

Հայաստանում հունիսի 11-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 669 դեպք, որոնցից 5466-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 75 389 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր դեպք և 240 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 245(ավելացել է ևս 18-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են78, 86, 71, 67, 64, 71, 67, 74, 86, 69, 58, 81, 73, 60 տարեկան տղամարդիկ և 76, 83, 78, 66տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 82 է։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նյութը` Armenpress, Լիլիթ Դեմուրյան

Թարգմանությունը` Աննա Հակոբյան