«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խոսք ափսոսանքի և արդեն սկսվող կարոտի (Համլետ Գևորգյանի մահվան առիթով) Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

26/06/2020

<p>Անժամանակ մահը հայ պատմագրությանը զրկեց իր նշանավոր դեմքերից մեկից՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանից: Մեզ համար կարևոր չէ, թե ինչից է նա մահացել: Կարծես թե հաճախ ընդունված ախտորոշումն է դարձյալ շրջանառվում՝ կորոնավիրուսով է վարակվել, բայց ուներ ուղեկցող հիվանդություններ: Տեղյակ էինք նրա հիվանդություններից, բայց չէինք ակնկալում նման վախճան: Սոսկ արձանագրում ենք ցավալին՝ Համլետ Գևորգյանն այլևս մեզ հետ չէ.&nbsp;&nbsp;մի անձ, որն ինքնատիպ էր իր բնավորության հակասականությամբ, իր զգացմունքայնությամբ, անքեն էությամբ: Համլետ Գևորգայնաը` որպես պատմաբան, ասպարեզ&nbsp;իջավ անցած դարի 80 &ndash; ական թթ. վերջերին, երբ քաղաքական գործընթացները տանում էին Խորհրդային Միության փլուզմանը: Նա հայտնի դարձավ՝ որպես հայ հանրության համար բացողներից մեկը նրա պատմության այն մութ էջերի, որոնք առնչվում էին 19 &ndash; րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի հայ ազատագրական պայքարին, հայտնի դարձավ որպես այդ պայքարի հերոսների ամբողջական դիմանկարն&nbsp;իր անզուգական գրչով կերտողի: Դրո, Նիկոլ Դուման, Սեբաստացի Մուրադ,&nbsp; Դարալագյազցի Յապոն և բազում ուրիշներ, որոնք եթե վերարժևորվեցին և գտան իրենց տեղը հայոց&nbsp;նոր և նորագույն շրջանի պատմության մեջ, ապա&nbsp;դրա համար մենք լիովին պարտական ենք Համլետին: Նրան ենք պարտական նաև Հայաստանի Հանրապետության,&nbsp;Սյունիքում և Արցախում որդեգրած մարտավարության նրբերանգների բացահայտման համար, որի ուղղությամբ էր կենտրոնացրել իր ողջ ուշադրությունը վերջերս և, որոնք հետամուտ են մի կարևոր սկզբունքի իրականցման՝ բացահայտել ճիշտը, չսեթևեթել պատմության շարադրման ընթացքում՝ ձեռք բերելու համար հայրենասերի անուն և սոսկ հայհոյելով, այլ&nbsp;գնահատել այն, ինչի արդյունքում մենք իրոք ազգովի շահել ենք: Համլետ Գևորգյանը նաև այն անձն էր, որն անգիր գիտեր արցախյան շարժման պատմությունը, որի շատ դեպքերի ականատեսն ու մասնակիցն էր, նաև,&nbsp;որոնք արտացոլել է քաջարի Պետոյին նվիրված իր մենագրության մեջ: Շատ բան կարելի է գրել Համլետի մասին, նրա պատմագիտական ժառանգությունը դեռ կունենա իր ամբողջական գնահատականը: Միգուցե մենք էլ ժամանակ գտնենք և այդ գնահատականը տանք ամենայն ճշգրտությամբ՝ այն հնարավորությունների սահմաններում, որ&nbsp;տվել է մեզ բնությունը: Բայց այսօր, իրոք, մեզ համար ցավի և մեծ ափսոսանքի օր է, ցավ, որը փարատելը դժվար է, երբ չկա այլևս հոգեհարազատ մարդը,&nbsp;պատմագիտական հսկայական ժառանգություն թողած անձը, որի գրքերում հայ քաղաքական մտքի բացահայտման յուրօրինակ կարողություն ուղիղ համեմատական չէր կյանքում նրա գործունեությանը, որի հիմքը զգացմունքն էր, մանկական պարզությունն և անմիջականությունը, նաև` հավատը, որ բոլոր մարդիկ լավն են, որը թերևս նպաստել է նրա այսպիսի մահվանը:</p> <p>Գնաս բարով, սիրելի՛&nbsp;ընկեր, բյուրեղյա հոգի, միշտ ռոմանտիկ և իրապաշտ, որոնց համադրությամբ ապրողները մեր շարքերում քիչ են: Երևի արդեն անցել ես տատիս նկարագրած կպրե գետի վրա ձգվող մազե կամուրջը և մուտք ես գործում դրախտ: Բայց արդյոք կա&deg; այդ դրախտը. Երբեք չեմ հավատացել: Բայց հիմա կուզենայի, որ լիներ, որ այնտեղ հանգիստ առներ քո՝ կյանքի դառնությունների մեջ չարչարված հոգին:</p> <p>&nbsp;</p> <p>&nbsp;</p>