Վրաստանի իշխանությունները կարող են դիմել ՍԴ՝ ընդդիմադիր կուսակցություններն անօրինական ճանաչելու համար. Կոբախիձե
Վրաստանի իշխանությունները կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր կուսակցություններն անօրինական ճանաչելու համար. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Նրանք բացահայտորեն դեմ են արտահայտվել Վրաստանի սահմանադրական համակարգին, ինչն էլ ուղղակի հիմք է ստեղծում՝ դիմելու Սահմանադրական դատարան և ընդդիմադիր կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու համար: Տեսնենք՝ ինչպես կզարգանան գործընթացները: Ամեն ինչ մեր ձեռքերում է»,- ասել է Կոբախիձեն կառավարության նիստում։
Վրաստանում բողոքի նոր ալիքը սկսվել է նոյեմբերի 28-ին ։ Պատճառը Կոբախիձեի հայտարարությունն էր. Նա ասել է, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել համայնքի բոլոր բյուջետային դրամաշնորհներից։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ դրա պատճառները ԵՄ-ի մշտական շանտաժներն էին