«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զախարովան՝ Բաքվում զանգվածային ձերբակալությունների մասին

02/07/2025

Ադրբեջանի Հանրապետությունում «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության դեմ բողոքներ չեն եղել: Այս մասին «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այս բոլոր տարիներին այս լրատվամիջոցն աշխատել է, նրա աշխատակիցների մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիներ էին, այնտեղ կային Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, և ադրբեջանական կողմը երբեք որևէ բողոք չի ունեցել այս լրատվամիջոցի վերաբերյալ՝ ո՛չ ձևական, ո՛չ էլ բովանդակային առումով»,- հավելել է դիվանագետը։