«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Առաջիկա օրերին ԵՄ-ն կկազմի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթը. Կոլոննա

04/10/2022

Ֆրանսիան հուսով է, որ Եվրոպական միության՝ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթը արագ կընդունվի:

Այս մասին Ֆրանսիայի Ազգային ժողովում ասել է արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
 
«Ֆրանսիան ցանկանում է արագ ընդունել պատժամիջոցների նոր եվրոպական փաթեթը: Առաջիկա օրերին այդ աշխատանքը կավարտվի»,- ասել է նա:
 
Կոլոննայի  փոխանցմամբ՝ Ֆրանսիան և Եվրամիությունը Ռուսաստանի հանդեպ վարում են «աննախադեպ կոշտ քաղաքականություն»:
 
Եվրամիության կողմից պատժամիջոցների են ենթարկվել Ռուսաստանում 1200 ֆիզիկական անձ և ավելի քան 100 ընկերություն:
 
«Պատժամիջոցների նպատակն է առավելագույն ճնշում բանեցնել և Ռուսաստանին զրկել հակամարտությունը շարունակելու հնարավորությունից»,- ասել է Կատրին Կոլոննան և ավելացրել, թե՝ «մյուս կողմից, ո՛չ Ֆրանսիան և ո՛չ էլ Մեծ յոթնյակի որևէ այլ երկիր պատերազմի մեջ չեն Ռուսաստանի դեմ»: