«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց հարգանքի տուրք է մատուցվել պատերազմում զոհված հայորդիների հիշատակին

16/10/2020

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց հարգանքի տուրք է մատուցվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով զոհված զինվորների հիշատակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեսպանատան դիմաց տեղադրվել են զոհված զինծառայողների լուսանկարներ, որոնց առջև բազմաթիվ մարդիկ ծաղիկներ են խոնարհել:

Սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հայկական կողմից զոհվել է 633 զինծառայող: