Ուրբաթ, Ապրիլի 16, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երրորդ հայ զինվորը՝ Սարգիս Ֆիդանյանը ժամանեց Պրահա՝ պրոտեզավորման նպատակով

26/02/2021 87

Այսօր Հայաստանից Պրահա ժամանեց երրորդ հայ զինվորը՝ Սարգիս Ֆիդանյանը, որ վիրավորվել է վերջին Արցախյան պատերազմի ընթացքում։ Սարգիսը կորցրել է ձեռքն ու ոտքը։ Նրան սպասվում է պրոտեզավորում եւ  վերականգնում։ 

Պրահայի օդակայանում նրան դիմավորեցին հայ համայնքի ներկայացուցիչները՝ ,, Տուր ինձ հույս,, կազմակերպության գլխավորությամբ, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանության հյուպատոս Մանվել Ավետիսյանը։ 

Սարգիսը ծնվել է 1998 թվականին Նոյեմբերյանում, իբրեւ պայմանագրային զինծառայող մասնակցել է Արցախյան պատերազմին եւ վիրավորվել է հոկտեմբերի 15- ին Ջաբրայիլում։ 
Ինչպես նշեց մեզ հետ զրույցում նշեց հայ զինվորների բուժումը կազմակերպող ,,Տուր ինձ հույս ,, բարեգործական ընկերության նախագահ Սոնա Վարդանյանը, նա կմիանա մյուս երկու հայորդիներին՝ Արամ Ավեստիսյանին եւ Նորայր Սուքիասյանին, որոնք արդեն երկու շաբաթ գտնվում են Պրահայում նույն նպատակով։ 

Առաջիկայում Պրահա կժամանեն եւս երկու վիրավոր զինվորներ, որոնք կանցնեն համապատասխան բուժում  եւ պրոտեզավորում։ 

 orer.eu