Լավրով. Ռուսաստանը և Ադրբեջանը շարժվում են հարաբերությունների ներուժի լիարժեք բացահայտման ուղղությամբ
17/07/2026
Ռուսաստանն ու Ադրբեջանը շարժվում են երկկողմ հարաբերությունների ներուժի լիարժեք բացահայտման ուղղությամբ, որն ամրագրված է դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկվայի հռչակագրում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք շարժվում ենք դեպի դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկվայի հռչակագրի ներուժի լիարժեք բացահայտումը, որը ստորագրել ենք 2022 թվականի փետրվարի 22-ին», - ասել է նախարարը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների սկզբում։