«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը TRIPP նախագիծը դիտարկում է որպես ԱՄՆ աշխարհաքաղաքական գործիք

19/02/2026

Իրանական Mehr լրատվական գործակալությունը TRIPP երթուղու վերաբերյալ հրապարակման մեջ նախագիծը ներկայացնում է ոչ թե որպես տնտեսական նախաձեռնություն, այլ՝ որպես ԱՄՆ աշխարհաքաղաքական գործիք։ Ըստ հոդվածի՝ «Թրամփի ուղին» աշխարհագրական առումով համընկնում է «Զանգեզուրի միջանցքի» հետ, սակայն տարբերությունն այն է, որ այն կառուցվելու և, ըստ հրապարակման, անվտանգությունն ապահովվելու է ամերիկյան ընկերության կողմից։ Իրանական կողմի գնահատմամբ՝ դա կարող է հանգեցնել ԱՄՆ երկարաժամկետ տնտեսական և նույնիսկ անվտանգային ներկայության ձևավորմանը Իրանի անմիջական հարևանությամբ։

Հոդվածում շեշտվում է, որ նախագծի իրական նպատակը տարածաշրջանային առևտրի դյուրացումը չէ, այլ՝ Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում Վաշինգտոնի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դիրքերի ամրապնդումը։ Mehr-ի վերլուծության մեջ նաև նշվում է, որ երթուղին կարող է վերածվել Իրանի համար «ռազմավարական խեղդման կետի»՝ համեմատելի Հորմուզի նեղուցի դերակատարության հետ տարածաշրջանային հաշվեկշռում։ Եթե վերահսկողությունը գտնվի ԱՄՆ-ի կամ արևմտյան կառույցների ազդեցության ներքո, Թեհրանը մտահոգվում է, որ կարող են ստեղծվել առևտրային և մաքսային սահմանափակումներ, ինչը կազդի ինչպես իրանական, այնպես էլ հայ-իրանական առևտրի և տարանցիկ հոսքերի վրա։ Հոդվածում նշվում է, որ Իրանը պետք է բացահայտորեն ընդդիմանա նախագծին, արագացնի սեփական ենթակառուցվածքային ծրագրերը՝ ներառյալ այլընտրանքային երկաթուղային կապերը, և բարձրացնի Հայաստանում արևմտյան ներկայության քաղաքական գինը՝ իր տարածաշրջանային շահերը պաշտպանելու համար։

http://mehrnews.com/x3bptj