«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՅՍՕՐՎԱ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԻԹՈՎ. Պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

25/02/2021

Այսօր բավական հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան։ՊՆ Գլխավոր շտաբը հայտարարությամբ պահանջեց վարչապետի հրաժարականը։Ոմանք դա որակավորեցին ռազմական հեղաշրջման սկիզբ,իսկ Փաշինյանը ռազմական հեղաշրջման փորձ՝ ստորագրելով Օ.Գասպարյանի ազատման հրամանը։Քանի որ դեռևս հստակ չէր, թե ինչ ընթացք կստանան դեպքերը,
ՀՀ նախագահը չհաստատեց հրամանը և ուղարկեց ՍԴ։ Դա նրան բնորոշ քայլ էր։Բայց տարօրինակն այն է, որ ԳՇ -ն փաստորեն երկրորդ հայտարարությամբ հաստատեց նորից,որ ոչ մի ուժի կողմից չի ուղղորդվում, որը նշանակում է,որ գործել է իր իսկ կամոք կամ ԳՇ պետի տեղակալի ազատման առիթով։Այս ամենից եզրակացություններն են. Երբ խոսք է գնում ռազմական հեղաշրջնան մասին,նման հայտարարությանը պետք է հետևի ռազմական գործողությունը՝ հեղափոխությանը և ռազմական դիկտատուրայի ստեղծմանը միտված։Բայց դա տեղի չունեցավ,որը նշանակում է,որ ԳՇ֊ն կատարեց քաղաքական հայտարարություն,որը հակասում է բանակի քաղաքականությանը չխառնվելու իրավական ակտերին։
Ուրեմն, ինչո՞վ պայմանավորել այս աննախադեպ հայտարարությունը։Կարծում ենք,որ հայտարարություն կատարողները իրոք ձգտել են հեղաշրջման,բայց չեն գնացել դրան արտաքին ճնշման,տվյալ դեպքում ռուսական, պատճառով,որին ձեռնտու չէ այստեղ իշխանափոխությունը։Հնարավոր է, որ նրանց կանգնեցրել է Թուրքիայի հանդեպ վախը,որի արտգործնախարարի հայտարարությունը բավական խոսուն էր։Հակառակ դեպքում նրանց հայտարարությունը տրամաբանությանը չի դիմանում։Պատճառ կարող է հանդիսանալ նաև հայտարարությունից հետո սթափ վերլուծությունը,որ դրա հետևանքները կարող են ողբերգական լինել։
Այնուամենայնիվ,պիկն անցավ, ԳՇ ֊ ն կանգ առավ և այլևս դժվար առաջ գնա հեղաշրջման ճանապարհով։Մանավանդ,որ վարչապետի շուրջ հավաքվեց ստվար զանգված՝ պատրաստ լսելու նրան։ԳՇ հայտարարությունը նպաստեց, որ նա լուրջ հաշվեկշռի ենթարկի իր ուժերը և կարևոր հայտարարություններ անի,որոնք վերաբերվում էին արտահերթ ընտրություններին։Մի բան,որին եթե այս անգամ չհամաձայնեն ընդդիմադիրները,ավելի կնպաստեն Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը։Մնում է ափսոսալ, որ անզիջում պայքարում վախի և անհանգստության մեջ է շարունակելու մնալ ժողովուրդը, իսկ ԳՇ ֊ ում պաշտոնանկ կլինեն նոր բարձրաստիճան սպաներ։
Դեռևս ընդհանրության չի հասնում այն համոզմունքը, որ ներքին ուժերով հնարավոր չէ իշխանափոխությունը։Անհրաժեշտ է լիցքաթափվել և սպասել նոր ընտրությունների։Իշխանության հասնելու այլ ճանապարհ չի երևում։