«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետությունը կվճարի Արցախյան պատերազմի մասնակից ուսանողների ու մասնակիցների զավակների ուսման վարձը

03/12/2020

Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած ուսանողների ու մասնակիցների ուսանող զավակների երկրորդ կիսամյակի ուսման վարձը կառավարության կողմից կփոխհատուցվի։ Դեկտեմբերի 3-ին կառավարության նիստում այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Համապատասխան որոշումը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ։

«Ես հույս ունեմ, որ կառավարության հաջորդ նիստին մենք արդեն որոշումը դե յուրե կընդունենք, բայց այս ընթացքում ուսման վարձի հետ կապված որևէ խնդիր բուհերում պիտի չառաջանա, մինչ գումարները կփոխանցենք»,-դիմելով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանին՝ ասաց Փաշինյանը։