«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիկոլ Փաշինյանի կարևոր ուղերձները ՄԱԿ-ում տեղի ունեցած ելույթից

23/09/2022

Կարևոր ուղերձներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ում տեղի ունեցած ելույթից.

  • Պաշտոնական խոսույթը և տեղեկատվության այլ աղբյուրները հուշում են, որ Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել, 
  • Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հաշվի առնելով  այն փաստը, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը,
  • Հետագա էսկալացիայի պատճառ կարող է հանդիսանալ, այս իրավիճակին տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը, ինչը լրջագույն հարցեր է  առաջացրել հայ հասարակության շրջանում,
  • Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և դրա 9-րդ հոդվածը որևէ դրույթ չի պարունակում միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ինչ վերաբերում է միջանցք ձևակերպմանը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միայն մեկ միջանցք է հիշատակված և դա Լեռնային Ղարաբաղի համար Լաչինի միջանցքն է։ 
  • Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29,800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց,
  • Իրականությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է մեր ազգային օրենսդրության շրջանակներում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար,
  • Միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ տարածքներում կարևոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար։