«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ ԱԳՆ-ն վստահեցնում է՝ իրենք հավատարիմ են միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը

04/10/2022

Ռուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային ՛՛հնգյակի՛՛ առաջնորդների հայտարարությանը՝ միջուկային պատերազմի սանձազերծման անթույլատրելիության մասին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ Չտարածման և սպառազինությունների վերահսկման վարչության տնօրենի հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշենք, որ հայտարարությունն այսօր հրապարակվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Առաջին կոմիտեի նիստում:

՛՛Մենք կարևորագույն խնդիրներից ենք համարում միջուկային հնգյակի բոլոր երկրներին հավատարիմ պահել միջուկային զենք ունեցող երկրների միջև որևէ պատերազմի անթույլատրելիության պոստուլատին, որն արտացոլվել է միջուկային տերությունների ղեկավարների հունվարյան համատեղ հայտարարության մեջ։ Ռուսաստանը լիովին հավատարիմ է դրան՛՛,-նշված է հայտարարության մեջ: